05 08 2022

Չնայած լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Չնայած լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում են Արցախի ՊԲ-ից։

«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ